Բառարան

Տեսեք նաև:

http://www.spenvis.oma.be/spenvis/help/system/glossary.html

http://soho.esac.esa.int/classroom/glossary.html

A / B / C / E / F / G / H / I / K / L / M / N / P / R / S

A

air shower -մթնոլորտային հեղեղ
տես տիեզերական ճառագայթների հեղեղ
albedo particles -ալբեդո մասնիկներ
մասնիկներ, որոնք մթնոլորտից անդրադարձվում կամ տարածվում են ետ դեպի տիեզերք
asymptotic direction -ասիմպտոտիկ ուղղություն
այն ուղղությունը միջմոլորակային տարածությունում, որով շարժվում է Երկրի որևէ կոնկրետ վայրում գրանցված տիեզերական ճառագայթի մասիկը, երբ այն բախվում է Երկրի մագնետոսֆերայի հետ: Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք այստեղ.
atomic mass -ատոմային զանգված
նուկլոնների A քանակությունը (պրոտոններ և նեյտրոններ) ատոմային միջուկի մեջ

էջի սկիզբ

B

burn out -այրվել
Էլեկտրոնային շղթայի վերջնական և չվերականգնվող վնասվածք պարազիտային հոսանքի ալիքներից, որոնք առաջացնում են էներգետիկ մասնիկները:

էջի սկիզբ

C

CIR-ՊՓԳ
միակողմանի պտտվող փոխազդեցության գոտի
CME _ՊԶԺ
պսակի զանգվածների ժայթքում
CR_ՏՃ
տիեզերական ճառագայթ
Cascade-հեղեղ
տես միջուկային հեղեղ and տիեզերական ճառագայթների հեղեղ
Cherenkov emission- Չերենկովյան ճառագայթում
ճառագայթում, որն առաջացնում է էլեկտրոնը այն միջավայրում, որտեղ այն տարածվում է լույսից արագ
coronal mass ejection -պսակի զանգվածների արտանետում
Գազի արտանետում Արևից, պահպանիչ մագնիսական դաշտի հետ միասին: Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք այստեղ .
corotating interaction region - միակողմանի պտտվող փոխազդեցության գոտի
գոտի միջմոլորակային տարածության մեջ, որտեղ արագ արևային քամու հոսքը բախվում է դանդաղի հետ՝ ստեղծելով ընդհատումներ և հարվածներ
cosmic ray - տիեզերական ճառագայթ
էներգետիկ մասնիկ Տիեզերքից, որը բախվում է Երկրին
cosmic ray cascade- տիեզերական ճառագայթների հեղեղ
երկրորդական մասնիկների բազմություն, որոնք առաջանում են ընկնող տիեզերական ճառագայթների և Երկրի մթնոլորտի ատոմների բախումներից: Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք այստեղ .
cosmic ray modulation -տիեզերական ճառագայթների մոդուլյացիա
Երկրի վրա գալակտիկական տիեզերական ճառագայթի հոսքի տատանում, որը փախազդում է արևային մագնիսական դաշտում տարիներով կատարված փոփոխությունների հետ: Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք այստեղ.
current sheet -հոսանքի շերտ
նեղ գոտի պլազմայի մեջ, որտեղ մագնիսկան դաշտը կտրուկ փոխվում է՝ ուժեղ էլեկտրական հոսքերի պատճառով
cyclotron motion -ցիկլոտրոնային շարժում
Էլեկտրականությամբ լիցքավորված մասնիկի շարժը մագնիսական դաշտի մեջ, մասնիկի ուղեծիրը համաչափ մագնիսական դաշտի մեջ կազմում է շրջան մագնիսական դաշտին ուղղահայաց հարթության վրա (ցիկլոտրոնային շարժ կամ շրջանաձև շարժ), ուժագծի երկայնությամբ անփոփոխ արագությամբ շարժի հետ միասին: Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք այստեղ .
cyclotron radius- ցիկլոտրոնային շառավիղ
լիցքավորված մասնիկի շրջանաձև ուղեծրի շառավիղը հարթության վրա, որը ուղղահայաց է համաչափ մագնիսական դաշտին: Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք (մաթեմատիկական բացատրություններով) այստեղ.

էջի սկիզբ

E

eV -էՎ
էլեկտրոն Վոլտ (էներգիայի միավոր: 1 eV= 1.6022x10-19 J). միավորներ ավելի մեծ էներգիաների համար. 1 Մեգա էլեկտրոն Վոլտ (ՄէՎ) = 106 էՎ, 1 Գիգա էլեկտրոն Վոլտ (ԳէՎ) = 109 էՎ, 1 Տեռա էլեկտրոն Վոլտ (ՏէՎ) = 1012 էՎ: Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք այստեղ .
energetic particle-էներգետիկ մասնիկ
լիցքավորված մասնիկ (էլեկտրոն, պրոտոն, իոն) կամ նյուտրոն, որի էներգիան ավելին է արտաքին պլազմայի ջերմային էներգիայի հետ համեմատած: Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք այստեղ .
evaporation nucleon-գոլորշիացող նուկլոններ
մի քանի ՄէՎ էներգիայի պրոտոն կամ նեյտրոն, որոնք արտանետվել են գրգռված ատոմային միջուկի կողմից, որին հարվածել է էներգետիկ մասնիկը: Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք այստեղ .



էջի սկիզբ

F

flare (solar flare) –բռնկում (արևային բռնկում)
արևային ճառագայթների հանկարծակի պայծառացում, հատկապես պսակից (Ուժեղ Ուլտրա Մանուշակագույն (EUV), ռենտգենյան ճառագայթներ, ռադիո) և քրոմոսֆերայից (օպտիկական և ինֆրա կարմիր գծեր, գամմա ճառագայթներ, կոշտ ռենտգենյան ճառագայթներ, ռադիո և այլն): Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք այստեղ.
filament -ֆիլամենտ
գազային կազմություն, որը մագնիսական դաշտերը կախում են արևային պսակի մեջ, այն մուգ է երևում, երբ դիտարկվում է արևային դիսկի դիմաց, և պայծառ, երբ դիտվում է արևի ծայրից վերև (այս դեպքում այն բնորոշվում է որպես անհարթություն)
Flux of particles –մասնիկների հոսք
մասիկների բազմություն, որոնք մեկ վարկյանում շարժվում են 1 մ2 կամ 1 սմ2 մակերեսում
Forbush decrease –Ֆորբուշի նվազում
Տիեզերական ճառագայթների հոսքի նվազումը Երկրի վրա՝ Պսակի Զանգվածների Միջմոլորակային ժայթքումների և դրա հարվածների պատճառով: Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք
այստեղ.

էջի սկիզբ

G

GCR -ԳՏՃ
գալակտիկական տիեզերական ճառագայթներ
GLE -ՎԱ
վերգետնյա աճ
galactic cosmic rays - գալակտիկական տիեզերական ճառագայթներ
տիեզերական ճառագայթներ, որոնք գալիս են մեր Գալակտիկայից, ի հակադրություն արևային տիեզերական ճառագայթների կամ տիեզերական ճառագայթների, որոնք արտագալակտիկական ծագում ունեն: Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք այստեղ .
geomagnetic cutoff-գեոմագնիսական հատում
այն շեմը (կոշտության կամ էներգիայի մեջ), որից ցածր լիցքավորված մասիկների մթնոլորտ հասնելը խոչընդոտվում է Երկրի մագնիսական դաշտի կողմից
ground level enhancement –վերգետնյա աճ
Երկրի վրա գրանցված արևային տիեզերական ճառագայթների հոսքի կարճատև աճ

էջի սկիզբ

H

Heliosphere -Հելիոսֆերա
Այս տարածությունը միջաստղային տարածությունում, որտեղ գերակշռում է արևային քամին: Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք այստեղ.
heliospheric magnetic field –հելիոսֆերիկ մագնիսական դաշտ
Հելիոսֆերայի մագնիսական դաշտը՝ դուրս քաշված արևային պսակի միջից արևային քամու միջոցով

էջի սկիզբ

I

ICME- ՊԶՄԺ
Միջմոլորակային Պսակային Զանգվածի Ժայթքում
IGY neutron monitor- ՄԳՏ նեյտրոնային մոնիտոր
Միջազգային Գեոֆիզիկական տարվա համար Սիմպսոնի (1958) կողմից մշակված ստանդարտացված նեյտրոնային մոնիտորներ: Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք այստեղ.
interplanetary coronal mass ejection - Միջմոլորակային Պսակային Զանգվածի Ժայթքում
միջմոլորակային տարածությունում արևից անջատված մագնիսական համակարգի բացահայտում՝ գրանցված տիեզերական սարքավորումներով: Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք այստեղ.
ionization- իոնիզացում
էլեկտրոնի անջատումը ատոմից կամ իոնից՝ էլեկտրամագնիսական ճառագայթման կամ էներգետիկ լիցքավորված մասնիկի հետ բախման միջոցով

էջի սկիզբ

K

knock-on nucleon-ճակատային նուկլոններ
արագ նուկլոն բաց թողնված միջուկից, որին հարվածել է էներգետիկ մասնիկը(տիեզերական ճառագայթ): Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք այստեղ.

էջի սկիզբ

L

Larmor radius –Լառմոռի շառավիղ
տես ցիկլոտրանային շառավիղ
latch-up -ֆիքսում
էլեկտրոնային սարքի էներգետիկ մասնիկի առաջացրած ոչ նորմալ վիճակ, որը կանխում է դրա արձագանքը մուտքային ազդանշաններին
lead producer –պողպատե արտադրիչ
նեյտրոնային մոնիտորի դանդաղացուցիչը շրջապատող սարք, որտեղ նեյտրոնները առաջանում են ներթափանցող նուկլոնների և պողպատի միջուկների բախումներից: Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք այստեղ.

էջի սկիզբ

M

MC -ՄԱ
մագնիսական ամպ
magnetic cloud-մագնիսական ամպ
արևից անջատված մագնիսական հոսք, որը դիտարկվել է Երկրին մոտ իր Պսակի զանգվածների ժայթքման ժամանակ արտանետումից 2 կամ 5 օր հետո: ՄԱ-ն պսակի զանգվածների միջմոլորակային ժայթքման հատուկ ձև է:
magnetic reconnection –մագնիսկան վերամիավորում
մագնիսական դաշտի վերակազմավորում. գործընթաց պլազմայի մեջ, որտեղ կապը երկու պլազմային տարրերի մեջ փոխվում է, տանելով դեպի մագնիսական կազմությունների վերակազմավորումը (պսակ, Երկրի մագնետոսֆերա) և խնայված էներգիայի անջատում: Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք այստեղ.
magnetosphere -մագնետոսֆերա
գոտի Երկրի շրջակայքում (կամ այլ մոլորակ), որտեղ գերակշռում է սեփական մագնիսական դաշտը, այսպիսով բացառելով արևային քամին: Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք այստեղ.
moderator -դանդաղացուցիչ
սարք, որը շրջապատում է նեյտրոնային մոնիտորի հաշվիչ խողովակը, որտեղ արագ նեյտրոնները դանդաղացվում են լույսի մասնիկների հետ բախումներից (հիդրոգենային ատոմներ)՝ մեծացնելու համար դրանց համաչափ հաշվիչով գրանցման արդյունավետությունը: Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք այստեղ.
modulation of cosmic rays –տիեզերական ճառագայթների մոդուլյացիա
Գալակտիկական տիեզերակա ճառագայթների տատանումը Հելիոսֆերայում, որն առաջանում է հելիոսֆերայի մագնիսական դաշտի տատանումից: Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք այստեղ.
muon -մյուոն
տարրական մասնիկների դաս. դրանք մշտապես ներկա չեն մեր միջավայրում, քանի որ անկայուն են, այլ առաջանում են, երբ բարձր էներգիայի պրոտոնները բախվում են այլ միջուկների հետ, մյուններն ունեն դրական կամ բացասական էլեկտրական լիցքավորում: Դրանք ավելի երկար են գոյատևում, քան պիոնները և կարող են գրանցվել եկրային սարքավորումների միջոցով:
muon telescope –մյուոնային աստղադիտակ
գետնին տեղակայված տիեզերական ճառագայթների դետեկտոր, որը չափում է երկրորդական մյուոններ, որոնք առաջացնում են տիեզերական ճառագայթները Երկրի մթնոլորտում: Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք այստեղ.

էջի սկիզբ

N

NM64 neutron monitor – ՆՄ 64 նեյտրոնային մոնիտորներ
ստանդարտացված նեյտրոնային մոնիտորներ՝ մշակված Կարմիշելի կողմից (1954): Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք այստեղ.
neutron monitor-նեյտրոնային մոնիտոր
Երկրի վրա տիեզերական ճառագայթների դետեկտոր՝ օդային հեղեղի մեջ առաջացող երկրորդական մասնիկների միջոցով: Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք այստեղ.
nuclear cascade- միջուկային հեղեղ
դեպքերի շղթա, որտեղ ատոմային միջուկի հետ բախվող բարձր էներգիայի մասնիկը երկրորդական մասնիկների ժայթքում է առաջացնում, որոնք կարող են ինքնուրույն հետագա միջուկային փոխազդեցություններ առաջացնել: Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք այստեղ.

էջի սկիզբ

P

Parker spiral –Պարկերի սպիրալ
հելիոսֆերի մագնիսական ուժագծերի ձևը Ե. Պարկեր/ u2019s արևային քամու մոդելի մեջ (1958): Ուժագծերը Արքիմեդյան սպիրալներ են, որի միջոցով Երկիրը կապված է արևմտյան արևային կիսագնդի որևէ գոտու հետ: Կոնկրետ կապը կախված է արևային քամու արագությունից: Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք այստեղ.
particle flux –մասնիկների հոսք
տես հոսք
photosphere-ֆոտոսֆերա
Արևի տեսանելի շերտը (կամ այլ աստղեր)
pion-պիոն
տարրական մասնիկների դաս. դրանք մշտապես ներկա չեն մեր միջավայրում, քանի որ անկայուն են, այլ առաջանում են, երբ բարձր էներգիայի պրոտոնները բախվում են այլ միջուկների հետ, պիոնները կարող են լինել չեզոք կամ ունենալ դրական կամ բացասական էլեկտրական լիցքավորում:
polar cap absorption (PCA)-կլանում բևեռային գլխարկների շրջանում
ցածր հաճախականության էլեկտրամագնիսական ալիքների ուժեղացված կլանում բևեռային իոնոսֆերայում՝ պայմանավորված արևային էներգետիկ մասնիկների դեպքերից ներթափանցող պրոտոնների իոնացման ուժեղացմամբ
positron -պոզիտրոն
տարրական մասնիկ. Էլեկտրոնի հակամասնիկ, միևնույն զանգվածով, սակայն դրական էլեկտրական լիցքավորմամբ
proportional counter-համաչափ հաշվիչ
pմասնիկների հաշվիչ, որտեղ բավարար էներգիայով ընկնող մասնիկները իոնացնում են գազը, որի դրական իոնները և էլեկտրոնները բաժանված են կցված լարմամաբ և կազմում են էլեկտրական հոսանք, որը կարելի է չափել: Նեյտրոնային մոնիտորի հիմնական տարրը համաչափ հաշվիչն է՝ լցված կամ BF3 կամ 3He-ով: Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք այստեղ.

էջի սկիզբ

R

Radiation-ճառագայթում
տերմինն օգտագործվում է տարբեր ձևերով. այն ամենից հաճախ կիրառվում է էլեկտրամագնիսական ալիքների համար, սակայն տիեզերական ճառագայթների ֆիզիկայի բնագավառում այն նաև նշանակում է Երկիր հասնող լիցքավորված մասնիկները
radiation belts-ճառագայթման գոտիներ
վայրեր երկրային մագնետոսֆերայում (ինչպես նաև այլ մոլորակների մագնետոսֆերաներ), որտեղ լիցքավորված մասնիկները գերվում են
reconnection -վերամիավորում
տես մագնիսական վերամիավորում
reflector -անդրադարձիչ
սարք, որը շրջապատում է նեյտրոնային մոնիտորի պողպատե արտադրիչը, որտեղ արտադրիչում առաջացած նեյտրոնները դանդաղեցվում են և անդրադարձվում դեպի հաշվիչը, մինչդեռ սարքից դուրս առաջացող ցածր էներգիայի նեյտրոնների մուտքը կանխվում է: Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք այստեղ .
rigidity (magnetic rigidity)-կոշտություն (մագնիսական կոշտություն)
լիցքավորված մասնիկի իմպուլս բաժանված իր էլեկտրական լիցքավորմամբ, բազմապատկված լույսի արագությամբ, հիմնական մեծություն, երբ դիտարկում ենք լիցքավորված մասնիկը շարժը մագնիսական դաշտում, քանի որ միևնույն կոշտությամբ և միևնույն սկզբնական պայմաններով մասնիկները շարժման նույն գիծն են բռնում տվյալ մագնիսական դաշտում: Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք (որոշ մաթեմատիկա) այստեղ.

էջի սկիզբ

S

SCR-ԱՏՃ
արեգակնային տիեզերական ճառագայթներ
SEE -ԵԴԱ
եզակի դեպքի արդյունք
SEP-ԱԷՄ
արեգակնային էներգետիկ մասնիկ
SEU -ԵԴԽ
եզակի դեպքի խանգարում
secondary particles (secondaries) –երկրորդական մասիկ
մասնիկներ, որոնք առաջանում են ընկնող տիեզերական մասնիկի և Երկրի մթնոլորտի ատոմների բախումներից: Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք այստեղ .
SEP events - Արեգակնային էներգետիկ մասնիկների դեպքեր
էներգետիկ մասնիկների արտանետումներ արևից դեպի միջմոլորակային տարածություն
shock wave –հարվածի ալիք
ընդհատվածություն արագ շարժվող գազի և խոչընդոտի միջև տարածության մեջ: Օրինակներ. Երկրի գլխային հարվածի ալիքը Մագնետոսֆերայի և արևային քամու միջև տարածքում, գերնոր հարված ընդլայնվող գերնոր արտանետման և միջաստղային միջավայրի միջև տարածքում: Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք այստեղ.
Sievert- Զիվերտ
Մարդու տարբեր օրգանների կողմից կլանված ճառագայթման չափաբաժինը չափող միավոր , որը չափվում է ըստ մասնիկի տեսակի և օրգանի զգայունության: (շվեդ ֆիզիկոս Ռոլֆ Զիվերտի անունով, 1896-1966)
single event effect (SEE)-եզակի դեպքի արդյունք (ԵԴԱ)
էլեկտրական սարքի վնասվածք, պայմանավորված եզակի հարվածող էներգետիկ մասնիկով
single event upset (SEU) – եզակի դեպքի խանգարում
սխալ հրաման համակարգչի մեջ, որն առաջանում է ծանր իոնի հարվածից
solar cosmic rays –արեգակնային տիեզերական ճառագայթներ
մասնիկներ, որոնք արագացվում են արևի վրա, ի հակադրություն գալակտիկական տիեզերական ճառագայթների արեգակնային տիեզերական ճառագայթները արեգակնային էներգետիկ մասնիկների բարձր էներգետիկ մասն են (ԱԷՄ)
solar energetic particle- արեգակնային էներգետիկ մասնիկ
արեգակնային ծագման էներգետիկ մասնիկ, որը դիտարկվում է մասնիկներ գրանցող դետեկտորների կողմից: Տերմինը հաճախ կիրառվում է դրական լիցքավորված մասնիկների համար (պրոտոններ, իոններ), բացառությամբ էլեկտրոնների: Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք այստեղ .
solar corona –արևի պսակ
Արևը շրջապատող նոսր մագնիսացաված գազ: Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք այստեղ.
solar wind –արևային քամի
լիցքավորված մասնիկների արտահոսք արևի պսակից: Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք այստեղ.
space weather –տիեզերական եղանակ
տիեզերական տարածության մեջ փոփոխվաղ տիեզերական պայմանների ամբողջություն՝ ի պատասխան արևի վրա փոփոխվող պայմանների: Տիեզերական եղանակը նկարագրում է տիեզերքի այն պայմանները, որոնք ազդում են Երկրի վրա, տեխնալոգիական համակարգերի և մարդու առողջության վրա:
sunspot- արևի բիծ
մուգ գոտի արևի մակերեսին, որն առաջացնում են արևի ներքևի շերտերում արմատացած ուժեղ մագնիսական դաշտերը
spectrum -սպեկտր
mԷլեկտրամագնիսական ճառագայթման ինտենսիվության չափում որպես դրանց ալիքի երկարության կամ հաճախականության ֆունկցիա, կամ լիցքավորված մասնիկների՝ որպես դրանց էներգիայի, իմպուլսի կամ մագնիսական կոշտության ֆունկցիա: Լրացուցիչ տեղեկատվությություն տիեզերական ճառագայթների սպեկտրի մասին կգտնեք այստեղ.
streamer -ստրիմեր
ընդարձակ կազմություն արևի պսակի վրա
supernova -գերնոր
խոշոր աստղի քայքայում իր կյանքի վերջում, երբ այն ալյևս հնարավորություն չունի պահպանել իր հավասարակշռությունը և միջուկային սինթեզի միջոցով էներգիայի արտադրությունը իր ներքին շերտերում: Լրացուցիչ տեղեկատվություն կգտնեք այստեղ.
synchrotron radiation –սինխրոտրոնային ճառագայթում
ճառագայթում, որն առաջացնում է բարձր էներգիայի էլեկտրոնը կամ պոզիտրոնը, որոնք պտտվում են մագնիսկան ուժագծերի երկայնությամբ:

էջի սկիզբ