strict warning: Only variables should be passed by reference in /usr/share/drupal6/modules/book/book.module on line 559.

Հայերեն

Ի՞նչ են տիեզերական ճառագայթները

Երբ մենք նայում ենք երկնքին, մենք տեսնում ենք պայծառ առարկաներ՝ իհարկե արեգակը, մոլորակներ, աստղեր, միգամածություն: Այս ամենը լուսավոր, էլեկտրամագնիսական ալիքներ են: Հատուկ մասնագիտացված աստղադիտակներով մենք նաև կարող ենք հայտնաբերել նաև էլեկտրամագնիսական ալիքներ, որոնք անտեսանելի են մարդու աչքի համար, ինչպես օրինակ ինֆրակարմիր կամ ուլտրամանուշակագույն ճառագայթներ, ռադիոալիքներ, ռենտգենյան ճառագայթներ:

20-րդ դարի սկզբից մեզ հայտնի է, որ Երկիրը ենթարկվում է ոչ միայն նման ալիքների հարվածներին, այլ նաև ռմբակոծվում է լիցքավորված էներգետիկ մասնիկների կողմից՝ պրոտոններ, իոններ, էլեկտրոններ, որոնք գալիս են գրեթե լույսի արագությամբ: Այս մասնիկները կոչվում են տիեզերական ճառագայթներ և նրանք մեզ պատմում են Տիեզերքի մասին, որի մասին մենք միայն լույսից չէինք իմանա:

Տիեզերական ճառագայթները ծառայում են որպես միջոց տիեզերքի ուսումնասիրության համար, սակայն նրանք անմիջականորեն ազդում են նաև Երկրի վրա: Մենք ցանկանում ենք ուսումնասիրել այս մասնիկները նրանց ծագումը հասկանալու համար, օգտագործել դրանք որպես արեգակնային խաթարումների հայտնաբերման ինդիկատոր և վերահսկել դրանց ազդեցությունը տեխնոլոգիաների և մարդկային էակների վրա:

Որտեղի՞ց են դրանք գալիս

Տիեզերական ճառագայթները գալիս են Տիեզերքի այն մասերից, որտեղ տեղի են ունենում պայթյուններ. աստղային պայթյունների մնացորդները (գերնոր), ակտիվ գալակտիկաներ, ինչպես նաև արեգակից:

Գալակտիկական տիեզերական ճառագայթները գալիս են անընդհատ, չնայած նրանց ուժգնությունը կախված է արեգակից:Արեգակի վրա արագացված մասնիկները՝ արեգակնային տիեզերական ճառագայթները, ավելի եզակի են:Դրանք գալիս են որպես անհատական դեպքեր՝ հեռավոր տիեզերքից եկող սովորական մասնիկների հոսքի հետ միասին:

Ինչպե՞ս կարող ենք տեսնել

դրանք

Տիեզերական ճառագայթներն անմիջապես չեն ընկնում գետնին, այլ բախվում են մթնոլորտի բարձր շերտերի ատոմների հետ: Դա ստեղծում է բազմաթիվ երկրորդական մասնիկներ՝ պրոտոններ, նեյտրոններ, մյուոններ և էլեկտրոններ: Եթե սկզբնական մասնիկն ունի 200,000 կմ/վ նվազագույն արագություն, լույսի արագության երկու երրորդը, երկրորդային նուկլոնների, մյուոնների և այլ մասնիկների բավական մեծ զանգված հնարավոր կլինի գրանցել մասնիկներ գրանցող վերգետնյա հաշվիչների միջոցով՝ մագնիսական բևեռների մոտ:

Երկրի մագնիսական դաշտը ծառայում է որպես մեկ այլ ֆիլտր, չնայած այն երկրի մագնիսական բևեռներում դեր չի կատարում:Բայց որքան մոտենում է հասարակածին, այնքան առաջնային լիցքավորված մասնիկը պետք է ավելի արագ լինի, որպեսզի հատի մագնիսական դաշտը: Երկրի տարբեր մասերում տեղակայված մասնիկներ գրանցող սարքավորումները, այսպիսով, չափում են տարբեր նվազագույն արագության տիեզերական ճառագայթներ՝ նրանք բացահայտում են տիեզերական ճառագայթների էներգետիկ սպեկտրը:

Ի՞նչ է նեյտրոնային

մոնիտորը

Վերջնական գրանցված մասնիկների քանակը մեծացնելու նպատակով, նեյտրոնային մոնիտորների հաշվիչները պատված են կապարով: Այնտեղ երկրորդային նուկլոնները և որոշ մյուոններ շարունակում են ստեղծել նեյտրոններ: Նեյտրոնային մոնիտորը հաշվում է այս նեյտրոնները, սակայն նրանք տիեզերական ճառագայթների հոսքը վերջնական հայտնաբերում են մթնոլորտի ամենավերևի շերտում:

Նեյտրոնային մոնիտորները կիրառվել են 1950 ական թթ-ից: Դրանք մինչև այժմ հանդիսանում են արևային տիեզերական ճառագայթների և Տիեզերքի ցանկացած այլ մասից ստացվող տիեզերական ճառագայթների ցածր էներգետիկ բաղադրիչների չափման ժամանակակից միջոց:


Տիեզերական ճառագայթների կարևորությունը

Տիեզերական ճառագայթները հանդիսանում են հսկայական տեղեկատվական աղբյուր հզոր Տիեզերքի մասին: Ի՞նչ հանգամանքներում և ինչպես են լիցքավորված մասնիկները հասնում նման բարձր էներգիաների և արագության:

Տիեզերական ճառագայթները կարող են կիրառվել վերահսկելու համար միջմոլորակային տարածության խաթարումները, որոնք կարող են հարվածել Երկրին: Բազում տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ գալակտիկական տիեզերական ճառագայթների ինտենսիվությունը մոդուլացվում է Հելիոսֆերայի մագնիսական դաշտի միջոցով.երբ արևի վրա գոյություն ունեն բազմաթիվ բծեր, Հելիոսֆերայում մագնիսական դաշտն ուժեղ է, իսկ գալակտիկական տիեզերական ճառագայթների ինտենսիվությունը Երկրի վրա թուլանում է: Երբ բծեր գոյություն չունեն, պաշտպանությունը թույլ է, և բազում տիեզերական ճառագայթներ հասնում են Երկրին: Ինտենսիվության ավելի հաճախակի տատանումներ կարող են առաջանալ արեգակնային ժայթքումների միջոցով, որտեղ մագնիսական դաշտերը դուրս են մղվում Հելիոսֆերա:

Ավելին, տիեզերական ճառագայթներն ազդում են Երկրի մթնոլորտի վրա. երկրորդական մասնիկների միջոցով, որոնք նրանք ստեղծում են մթնոլորտի ատոմների հետ բախվելուց, ինչպես նաև մթնոլորտային ատոմների իոնացման միջոցով: Արագ լիցքավորված մասնիկները ռենտգեն ճառագայթների նման ճառագայթահարման արդյունք են: Չնայած թվում է, թե երկրի վրա այն փոքր ազդեցություն է թողնում, քաղաքացիական ավիացիայի անձնակազմը ավելի քիչ է պաշտպանված մթնոլորտով և պետք է վերահսկվի: Նեյտրոնային մոնիտորների չափումներն ապահովում են հիմնական տվյալները:



Find a printable version of the present page in the first NMDB brochure (pdf / 2Mb).